Skip to content

Latest commit

 

History

History
7 lines (4 loc) · 2.35 KB

February 14th as Programmers Day - A Unique Celebration.md

File metadata and controls

7 lines (4 loc) · 2.35 KB

Աշխարհի ավելի քան 100 երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Բայց շատերը չգիտեն, որ փետրվարի 14-ը նաև ՏՏ ոլորտի մասնագետների կամ ինչպես ասում են «կամպյուտրշիկների» մասնագիտական տոնի օրն է 😊

1946 թվականի այս օրն ԱՄՆ-ում ներկայացվեց գործնական կիրառություն ունեցող՝ աշխարհի առաջին էլեկտրոնային համակարգիչը՝ ENIAC-ը (Electronic Numerical Integrator and Computer): Իհարկե մինչ այդ նույնպես ստեղծվել են էլեկտրոնային համակարգիչներ, սակայն դրանք բոլորը եղել են փորձնական նմուշներ և գործնական խնդիրներ լուծելու համար նախատեսված չեն եղել

ENIAC-ը ստեղծվել էր ռազմական նշանակության մի շարք բարդ խնդիրների լուծման համար՝ օրինակ հրետանու և ավիացիայի բալիստիկ աղյուսակների հաշվարկի, միջուկային պայթյունի մոդելավորման և այլն։ Խնդիրները, որոնց լուծման վրա պենտագոնի մասնագետներն աշխատում էին օրերով և շաբաթներով՝ ENIAC-ը հաշվարկում էր մի քանի վայրկյանում։ Ճիշտ է՝ այն զբաղեցնում էր 135 քառակուսի մետր տարածք և կշռում էր շուրջ 27 տոննա 😊

Գնալով ավելի ու ավելի շատ ՏՏ ոլորտի մասնագետներ են այս օրը նշում որպես իրենց մասնագիտական տոնի օր, թեև այն պաշտոնապես ոչ մի երկրի տոնացույցում ընդգրկված չէ։ Այն տոն է համակարգչային ճարտարագետների, ծրագրավորողների, սիսադմինների, վեբ-դիզայներների, թեսթավորողների, SEO և SMM մասնագետների և ընդհանրապես բոլոր «կամպյուտրշիկների» համար 😊