Skip to content

Latest commit

 

History

History
20 lines (11 loc) · 4.23 KB

The Influence of George Boole in Computing.hy.md

File metadata and controls

20 lines (11 loc) · 4.23 KB

George Boole

Լուսանկարում Ջորջ Բուլի կիսանդրին է՝ Քորկի համալսարանական քոլեջի բակում (Իռլանդիա, 19-րդ դարում եղել է Բրիտանական կայսրության կազմում): Ջորջ Բուլը եղել է այդ համալսարանական քոլեջի առաջին մաթեմատիկայի պրոֆեսորը և երկար տարիներ դասավանդել է այնտեղ:

Տվյալների Տրամաբանական կամ Բուլյան տիպը (logical data type or Boolean) JavaScript-ում: Նաև այն մասին, թե ինչու՞ է տվյալների այդ տիպն անվանվել Բուլյան:

Տվյալների տրամաբանական կամ ինչպես շատ հաճախ ընդունված է ասել Բուլյան տիպը ինֆորմատիկայում տվյալների պրիմիտիվ տիպ է, որն ունի ընդամենը երկու հնարավոր արժեք՝ true և false:

Այն առկա է ծրագրավորման լեզուների ճնշող մեծամասնության մեջ որպես առանձին տիպ, որոշ լեզուների մեջ իրականացվում է տվյալների թվային տիպի օգնությամբ, որտեղ 0-ն ենթադրվում է որպես false, իսկ 1-ը՝ true:

Բուլյան տիպի արժեքը համակարգչի հիշողության մեջ պահելու համար բավարար է մեկ բիթ ծավալը, սակայն սովորաբար օգտագործվում է հիշողության մեկ կամ ավել բայթ (Այն պատճառով, որ հաշվարկային ճարտարապետության մեծամասնության մեջ մեկ բայթը դա նվազագույն հնարավոր ինֆորմացիայի ծավալն է, որը կարող է անկախ հասցեավորված լինել

Սովորաբար Բուլյան տիպն օգտագործում են այո / ոչ արժեքների ներկայացման համար։ true նշանակում է այո՛, ճիշտ է, իսկ false-ը՝ ո՛չ, սխալ է: Տրամաբանական տիպը Բուլյան կոչվում է ի պատիվ անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան և փիլիսոփա, մաթեմատիկական տրամաբանության հիմնադիր Ջորջ Բուլի։

Նա ապրել է 19-րդ դարում (ծնվ․ 1815 թվ․ Նոյեմբերի 2-ին, մահացել է 1864 թվ․ դեկտեմբերի 8-ին): Հանրահաշվի և տրամաբանության համանմանության հիման վրա Բուլը տրամաբանությունը դիտում էր որպես հանրահաշիվ, որը պարունակում է միայն 0 ու 1 թվերը և թվաբանության բոլոր չորս հիմնական գործողությունները (գումարում, հանում, բազմապատկում և բաժանում):

Բուլի առաջին աշխատանքները սկսվեցին տպագրվել Քեմբրիջի մաթեմատիկական ամսագրում դեռևս 1840 թվականին, իսկ 1847 թվականին տպագրվեց նրա արդեն դասական համարվող The Mathematical Analysis of Logic (Տրամաբանության մաթեմատիկական վերլուծություն) աշխատությունը։ Հետագայում ևս մի քանի աշխատանքների մեջ նա զարգացրեց իր գաղափարները՝ դնելով մաթեմատիկական տրամաբանության հիմքը։ Ջորջ Բուլը համարվում է մաթեմատիկական տրամաբանության հայրը։ Նաև նրա գիտական աշխատանքները հետագայում հնարավոր դարձրեցին համակարգիչների ստեղծումը։ Նրա կենսագրության և գիտական գործնեության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող հղումներով՝

George Boole Website
Stanford Encyclopedia Entry on George Boole