Skip to content

Latest commit

 

History

History
43 lines (24 loc) · 7.28 KB

Unraveling parseInt and its Unusual Output.hy.md

File metadata and controls

43 lines (24 loc) · 7.28 KB

JavaScript-ի զվարճալի տարօրինակությունները։ Մաս 3

Այսօր մենք կանդրադառնանք JavaScript-ի ևս մի զվարճալի տարօրինակության, որը սակայն ավելի խորությամբ նայելու դեպքում կհասկանանք, որ այն լրիվ հասկանալի և կանխատեսելի վարքագիծ է։ Եվ այսպես, եթե կոնսոլում փորձենք արտածել հետևյալ արտահայտության արժեքը՝

console.log(parseInt(null, 24));

ապա կստանանք 23, ինչն առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, ինչու՞ և ո՞րտեղից։ Հասկանալու համար բերեք ավելի մանրամասն դիտարկենք parsInt ֆունկցիայի աշխատանքը։ MDN-ում նկարագրված է parsInt ֆունկցիան, որտեղ ասվում է, որ այն որպես առաջին արգումենտ ստանում է string, և վերադարձնում է թիվ, համապատասխան այն հաշվարկման համակարգի, որը մենք տալիս ենք որպես երկրորդ արգումենտ։ Ահա սինթաքսը՝

parseInt(string, radix);

  • string - արժեքն է, որն անհրաժեշտ է ինտերպրետացնել։ Եթե այս պարամետրի արժեքը չի պատկանում String տիպի, ապա այն անուղղակիորեն վերափոխվում է այդ տիպին, toString մեթոդի կանչի արդյունքում։ Տողի սկզբի բացատները հաշվի չեն առնվում։

  • radix - ամբողջ թիվ է, 2-ից 36 միջակայքում, և մատնանշում է, թե հաշվարկման որ համակարգն ենք օգտագործում։ Օրինակ 2-ը դա երկուական կամ բինար համակարգն է, 8-ը՝ ութականը, 16-ը՝ տասնվեցականը։ Քանի որ մեծամասամբ մենք օգտագործում ենք հաշվարկման տասական համակարգը, ապա այն հանդիսանում է որպես սկզբնական (default) արժեք։ Այնուամենայնիվ խորհուրդ է տրվում միշտ նշել, թե որ համակարգն եք օգտագործում, որպեսզի ֆունկցիայի աշխատանքը երաշխավորված կոռեկտ լինի։

parsInt ֆունկցիան փորձում է սիմվոլ առ սիմվոլ առաջին արգումենտից կարդալ, առանձնացել թվերը։ Երբ նա հանդիպում է սիմվոլի, որը նշված հաշվարկման համակարգում իրենից թիվ չի ներկայացնում, ապա վերադարձնում է մինչ այդ սիմվոլը առանձնացրած թվերը։

Եթե հենց առաջին իսկ սիմվոլը չի հանդիսանում թիվ, ապա ֆունկցիան վերադարձնում է NaN: Օրինակ՝

  • parseInt("F", 16) - (վերադարձնում է 15, քանի որ 16-ական հաշվարկման համակարգում(0 - 9 և A-F), F սիմվոլը համապատասխանում է տասական համակարգի 15 թվին)։

  • parseInt("17", 8) - (վերադարձնում է 15, քանի որ 8-ական հաշվարկման համակարգում (0 - 7) այն համապատասխանում է տասական համակարգի 15 թվին)։

  • parseInt("1111", 2) - (կրկին 15 է վերադարձնում, որովհետև որպես երկրորդ արգումենտ մենք նշել ենք հաշվարկման երկուական համակարգը, իսկ այդ համակարգում 1111-ը դա տասական համակարգի 15-ն է)։

  • parseInt(15.99, 10) - (վերադարձնում է 15, ֆունկցիան թվի մնացորդով մասը դեն է նետում)։

  • parseInt("H75", 10) - (վերադարձնում է NaN, որովհետև տասական համակարգում H-ը իրենից թվային սիմվոլ չի ներկայացնում, իսկ եթե առաջին սիմվոլը թիվ չէ, ապա ֆունկցիան աշխատանքը անհապաղ դադարեցնում է և վերադարձնում է NaN):

  • parseInt("546", 2) - (կրկին NaN է վերադարձնում, երկուական համակարգում 5 թվային սիմվոլ գոյություն չունի, և հենց առաջին քայլից ֆունկցիան դադարեցնում է աշխատանքը)։

Հիմա արդեն, երբ մանրամասն ծանոթացանք parsInt ֆունկցիայի աշխատանքի հետ, բերեք հասկանանք մեր օրինակի տրամաբանությունը։ Սկսենք նրանից, որ մենք որպես առաջին արգումենտ, ֆունկցիային տվել ենք null արժեքը, իսկ վերևում արդեն նշել եմ, որ parsInt-ը որպես առաջին արգումենտ ընդունում է միայն String տիպին պատկանող արժեքներ, իսկ այլ արժեքների դեպքում կատարվում է անուղղակի վերափոխում և արդյունքում այն այնուամենայնիվ վերածվում է String տիպի։ Ահա թե ինչ է կատարվում․

parseInt(null, 24) === parseInt("null", 24);

Հաջորդը հասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում որպես երկրորդ արգումենտ (radix) հաղորդած 24 թիվը։ Այն նշանակում է, որ մենք ուզում ենք ֆունկցիան իր գործառույթը իրականացնի,որպես հաշվարկի հիմք ընդունելով 24-ական համակարգը։ Իսկ 24-ական համակարգը դա 0 - 9 թվերի և անգլերենի այբուբենի A-ից մինչև N թվերի համախումբն է։ Օրինակ 24-ական համակարգի "LM" թիվը դա տասական համակարգի 526 թիվն է։

parsInt ֆունկցիան սկսում է 24-ական համակարգի վրա հենվելով հերթով ստուգել "null" տողի սիմվոլները, թվային համապատասխանություններ գտնելու համար։ Առաջին սիմվոլը՝ "n"-ն,համապատասխանում է տասական համակարգի 23 թվին։ Հաջորդ սիմվոլը՝ "u"-ն, 24-ական հաշվարկի համակարգում ոչ մի թվի չի համապատասխանում, հետևաբար ֆունկցիան դադարեցնում է աշխատանքը, և վերադարձնում է "n"-ի տասական արժեքը՝ 23 թիվը։

Այսպիսի «տարօրինակություններ» JavaScript-ում շատ կան։ Բայց իրականում դրանք տարօրինակություններ չեն, այլ կուռ հիմնավորված, համակարգված լեզվական առանձնահատկություններ են, որոնք անհրաժեշտ է հասկանալ։ Իսկ խորությամբ հասկանալով ավելի շատ կսիրեք այս իրոք յուրօրինակ ու զարմանահրաշ ծրագրավորման լեզուն։